top of page

Հավատո հանգանակ

1. Աստծո խոսքը

Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը Աստծով ներշնչված Աստծո խոսքն է: Դա գրավոր հայտնություն է մարդկությանը Աստծո կողմից: Աստվածաշունչը ցույց է տալիս ճշմարիտ հավատքի հիմքը եւ Աստծո առաջնորդությունը:
(Բ Տիմոթեոս 3,16-17; Բ Պետրոս 1,21)

2. Միակ ճշմարիտ Աստված

Մենք հավատում ենք միակ Աստծուն, որ հավիտենության մեջ երեք անձ էր, է եւ մնում է` Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի:
(Երկրորդ Օրինաց 6,4; Մարկոս 12,29; Մատթեոս 28,19; Եփեսացիս 2,18)

3. Հիսուս Քրիստոս

Մենք հավատում ենք, որ Հիսուսը Նազարեթից խոստացված Քրիստոսն է` Աստծո Որդին (Մատթեոս 16,16), ծնված կույս Մարիամից, մեր պես փորձված, բայց առանց մեղքի: Մենք հավատում ենք Հիսուսի հրաշքների իրականությանը, մեր մեղքերի փոխարեն Նրա խաչելությանը, Նրա մարմնավոր հարությանը, հաղթանակած համբարձմանը եւ Նրա անդադար բարեխոսությանը մեզ համար` Հոր առջեւ: Հավատում ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին փառքով եւ զորությամբ:
(Եսայիա 7,14; Մատթեոս 1,23; Եբրայեցիս 4,15; Գործք Առաքելոց 2,22-24; Ղուկաս 24,51; Եբրայեցիս 7,26; Մատթեոս 24,30; Ա Թեսաղոնիկեցիս 4,15-17)

4. Մարդ, մեղք, փրկություն

ա.) Մարդը ստեղծված է Աստծո կողմից արու եւ էգ` Աստծո պատկերի պես: << Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: >> (Ծննդոց 1,26-27)
բ.) Մարդը ինքնակամ մեղք գործեց, մեղքի վարձքը ֆիզիկական եւ հոգեւոր մահն է, որի հետեւանքը Աստծուց բաժանումն է: (Ծննդոց 3,1-7; Գ Թագավորաց 8,46; Հռովմեացիս 3,23; Եփեսացիս 2,1-5)
գ.) Մարդկության փրկության միակ հույսը Հիսուս Քրիստոսն է` Աստծո Որդին: (Հովհաննես 14,6; Հռովմեացիս 5,12-21

5. Մարդկության Փրկություն

ա.) Աստծո շնորհքը մարդկության փրկության համար հայտնվում է Հիսուսի խոսքերում. <<Ապաշխարհեք եւ հավատացեք ավետարանին>>: (Մարկոս 1,15)
Ապաշխարհությունը եւ վերստին ծնունդը Սուրբ Հոգու գործն է` միայն Հիսուս Քրիստոսին հավատալով: Աստծո շնորհքով ու հավատքով է մարդը արդարանում եւ կենդանի հույս ունենում հավիտենական կյանքի: (Տիտոս 2,11; Մարկոս 1,15; Հռովմեացիս 10,9-17; Հովհաննես 3,5; Ա Պետրոս 1,23; Ա Տիմոթեոս 2,5-6; Հռովմեացիս 3,21-26)
բ.) Հավատում ենք, որ անձնական փրկության ներքին համոզվածությունը Սուրբ Հոգու վկայությամբ է: (Հռովմեացիս 8,16; Ա Հովհաննես 5,9-12)

6. Ջրի մկրտություն

ա.) Մկրտությունը ամբողջ մարմնով ջրի մեջ սուզվելու Հիսուս Քրիստոսի հրամանն է: Բոլոր նրանք, ովքեր ապաշխարում են ու իրենց սրտում հավատում Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու փրկիչ, հարկավոր է ջրի մկրտություն եւ եկեղեցու անդամակցություն: (Մատթեոս 28,19; Մարկոս 16,16; Գործք Առաքելոց 2,38; 10,47-48)
բ.) Մկրտությունը հաստատում եւ ցույց է տալիս Քրիստոսի արյունով մեղքից մաքրված լինելը: (Գործք Առաքելոց 22,16)
գ.) Մկրտությունը տեսանելի դավանություն է. հին մարդու մահը եւ նոր կյանքը` Հիսուս Քրիստոսով: (Հռովմեացիս 6,3-8; Կողոսացիս 2,12)

7. Սուրբ Հոգու մկրտություն

ա.) Սուրբ Հոգու մկրտությունը` Հոր խոստմունքը (Ղուկաս 24,49) մարդը կարող է ընդունել ապաշխարության եւ վերստին ծնունդի պահին (Գործք Առաքելոց 10,42-46; 11;15-16), կամ էլ որոշ ժամանակ անց (Գործք Առաքելոց 8,12-17; 9,17; 19,4-6):
բ.) Սուրբ Հոգու մկրտությամբ հավատացյալը զորություն է ստանում Աստծուն ծառայելու համար եւ վկայելու Հիսուս Քրիստոսին (Գործք Առաքելոց 1,8): Սուրբ Հոգու մկրտությունը հաճախ արտահայտվում է նոր լեզուների խոսելով (Գործք Առաքելոց 2,4; 10,45-46; 19,6): Այս տեսակի լեզուներով աղոթքը նման է ճիշտ այն լեզուների աղոթքին, որն ուղղակի պարգեւ է Աստծուց (Ա Կորնթացիս 12,7.10.30), բայց տարբեր է նպատակով եւ գործածությունով (Ա Կորնթացիս 14,2.4):
գ.) Պարգեւները (<<խարիզմ>>ները) Սուրբ Հոգին տալիս է իր իսկ ցանկությամբ, նպատակը` հավատացյալների միմյանց շինության եւ Աստծո ծառայության համար է աշխարհի մեջ: (Ա Կորնթացիս 12,11; Ա Կորնթացիս 12,31; 14,1.13)

8. Եկեղեցի

ա.) Նոր կտակարանի եկեղեցին Հիսուսը անձամբ հիմնադրեց եւ եկեղեցին Աստծո փրկության ծրագրի կարեւոր մասն է (Մատթեոս 16,18; Եփեսացիս 3,2-11): Հիսուսը գլուխն է, իսկ եկեղեցին մարմինը: (Եփեսացիս 5,23.30.32; Կողոսացիս 1,18; Հռովմեացիս 12,5)
բ.) Յուրաքանչյուր վերստին ծնված հավատացյալ քրիստոնյա Հիսուս Քրիստոսի տիեզերական եկեղեցու անդամ է, որը դրսեւորվում է տեղական եկեղեցիների գործունեությամբ:
գ.) Եկեղեցին հոգեւոր տուն է բոլոր հավատացյալների համար: Եկեղեցին հավատացյալների կենդանի հարաբերություն եւ ծառայություն է, որի միջոցով Աստված իր փրկությունը աշխարհին հայտնի է դարձնում: (Մատթեոս 18,15-22; Եփեսացիս 2,19-22; 4,7-14; Ա Պետրոս 1,9)

9. Հաղորդություն

Հաղորդությունը հիշատակում է Հիսուս Քրիստոսի մահը եւ հարությունը` մինչեւ Հիսուսի վերադարձը: Միմյանց հեւտ տոնելով, հավատացյալները հաղորդության ժամանակ հանդիպում են ունենում բարձյալ Աստծո հետ: (Մատթեոս 26,26-28; Մարկոս 14,22-24; Ղուկաս 22,19-20; Գործք Առաքելոց 2,42; Ա Կորնթացիս 10,16-17; 11,23-26)

10. Սրբություն

ա.) Հիսուսի շնորհքը զորացնում է հավատացյալին սուրբ կյանք ապրելու: (Հովհաննես 17,19; Ա Կորնթացիս 1,30; Ա Թեսաղոնիկեցիս 5,23; Եբրայեցիս 10,10)
բ.) Սրբության կյանքը դրսեւորվում է Սուրբ Հոգու պտուղներով: (Գաղատացիս 5,22-25)

11. Աստվածային բժշկություն

Հավատում ենք Աստծո բժշկությանը` Հիսուս Քրիստոսով եւ քաջալերում ենք աղոթել հավատքով: (Ելից 15,26; Եսայիա 53,4; Մարկոս 16,17-10; Հակոբոս 5,14-15)

12. Վերջաբան

ա.) Հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը` մեր Տերը, վերադառնալու է փառքով ու զորությունով` իրեն հավատացողներին դեպի փրկության տանելու, անհավատներին` Աստծո դատաստան: (Ա Թեսաղոնիկեցիս 4,13-18; Ա Կորնթացիս 15,50-55; Բ Թեսաղոնիկեցիս 1,4-10)
բ.) Մենք սպասում ենք բոլոր մարդկանց հարությանը. հավիտենական կյանքին կամ հավիտենական դատաստանին: (Դանիել 12,2; Հովհաննես 5,29; Գործք Առաքելոց 24;15)
գ.) Հավատում ենք հավիտենական կյանքին, Աստծո նոր արարչագործությանը. նոր երկիր եւ նոր երկինք: (Եսայիա 65,17; Բ Պետրոս 3,13; Հայտնություն 21,1-7)

bottom of page